Воскресенье, 2024-04-28, 7:41 AM
Приветствую Вас Гость

wWw.KyAnQuK.do.aM

Իջևան 2010 Թույն անեկդոտներ համանուն էջում <<Անեկդոտներ Զոքանչի Մասին>>

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Ապարանիան հավաքածու

– Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն։

– Ապարանցին հայելու դեմը չինգաչունգ է խաղում ու վերջում կրվում է։

– Ապարանցին մտնում է եկեղեցի, մոմ վաճառողը ասում է մոմ առ, ասում է մերսի ես ֆանար ունեմ։

– Ապարանիցին ճակատը էնքան է քորում , ճակատագիրը ջնջվում է։

– Ապարանցին ընկնում է ջուրն ու ասում՝ դե քշի տուն։

– Ապարանցին էշին գրկած գնում է, ասում են էդ ինչի չես նստում ինքը տանի քեզ, ասում է ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում:

– Ապարանցին ուզում է ինքնասպան լինի. սկզբից մի ոտքին է կրակում, որ չփախնի հետո նոր կրակում գլխին։

– Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանի քանի որ շատ ունեն։ Սինիյով խնձորները ձեռներին գալիս են ու աղջկա տատը հեռվից տեսնելով ասում է, վայ աչքերս քոռանա էրեխուն քրքրել են։

– Ապարանցին երեխային տանում է դպրոց ու զգուշացնում, որ մինչև mp3, wma ու divx կարդալ չսովորի տուն չգա։

– Ապարանցին ոսկե ձկանը տալիս է ոսկերիչին ու պատվիրում մի կարգին տեսքով վզնոց սարքի։

– Ապարանցին հեռաղոսի վրա գազ է դնում որ քիչ փող գրի։

– Ապարանցու էշը ընկնում է ձորը, մի շաբաթ «սև արկղն» են ման գալիս։ Այն վերծանելուց հետո պարզվում է, որ էշ–էշ եկել ընկել է ձորը։

– Ապարանցուն հարցնում են արևն ինչի համար է, պատասխանում է՝ երդվելու։

– Պարզվում է, որ երբ Նոյը իջել է ցամաքի վրա, ապարանցիներն են եղել առաջինը դիմավորողների մեջ, կարծելով կրկես է եկել։

– Ապարանցին առավոտյան տեսնում են փողոցում վազող զեբրին ու ուրախացած ասում, էս մեր հարևան Մոսոյի թոռն է հաստատ, որ մարիակ էր ծառայում։ Էս ինչ ել շուտ են օտպուսկ թողել։

– Ապարանցին դասերը սովորում վերջացնում է ու մատին նշան է անում, որ չմոռանա։

– Ապարանցուն հարցնում են մի սառը զենք ասա։ Ասում է՝ ձնագնդիկ։

– Ապարանցին ձեռքը մտցում է կիսլատայի մեջ, հանում տենում է չկա։ Միանգամից գլուխն է մտցնում, որ գտնի։

– Ապարանցին գնում է մարմնավաճառի մոտ։ Գինը վճարելուց հետո մարմնավաճառը սկսում է կրքոտ համբուրել։ Ապարանցին թե, սիրուն ջան, որ էդքան սիրում էիր, փողը ինչի՞ վերցրեցիր։

– Ապարանցուն ասում են հեռախոսիդ համարը ասա, ասում ա երեք մեկ մեկ, մեկ-մեկ էլ երեք:

– Ապարանցուն ասում են ինչու կոմպոտի մեջի կորիզները չես ուտում, ասում է գլուխս բանկի մեջ չի մտնում։

– Ապարանցուն հարցնում են ինչու՞ ես տղայիդ անունը «պապա» դրել։ Պատասխանում է, բա հորս անունն ա։


* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * ** * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * ** * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Հիվանդը բժիշկին.
– Բժիշկ, չեմ կարողանում քնել, ինչ անեմ։
– Մինչև 3 հաշվի։
– Այդքան քիչ,– զարմաված հարցնում է հիվանդը։
– Դե եթե մինչև ամենաշատը 4 անց 15 հաշվելը չօգնի այն ժամանակ դեղ կգրեմ,– պատասխանում է բժիշկը։


Ապարանցուն հարցնում են.
_Զոքանչը քանի ատամ պիտի ունենա։
_Երկու՝ մեկը փչացած, մյուսն առողջ։
_Ինչի՞։
_Մեկը նրա համար որ միշտ ցավա, երկրորդն էլ որ իմ համար պիվա բացի։


Դևը հային, ռուսին ու թուրքին մարդա մի կապիկ ա տալիս, ասում ա մի ամսից ում կապիկը շատ երեխաներ բերեց նրան ազատելու եմ, ու կապիկը ամենաքիչը՝ նրան ուտելու եմ:
Մի ամսից գնում ա, մտնում թուրքի սենյակ, տենում ա թուրքի կապիկը 2 երեխա ա բերել, մտնում ա ռուսի սենյակը տենում ա ռուսի կապիկը 3 երեխա ա բերել: Գնում մտնում ա հայի սենյակը տենում ա հայի կապիկը 1 երեխա ա բերել: Դևը հային ասում ա.
-Ախր սաղ անեկդոտներում միշտ դու էիր ժուլիկը , միշտ մի ձև տակից դուրս էիր գալիս, էս անգամ խի՞ տենց եղավ
Հայը պատասխանում ա.
-Դև ջան, փառք աստծո էն խեղճ արու կապիկը մի ձագ էլ բերեց

Հայը և երկու նեգր ոսկե ձկնիկ են բռնում: Ձուկիկը ասում ա , որ երեքի երազանքն էլ կկատարի, եթե իրեն բաց թողնեն:
Մի նեգր մտածում մտածում ա ասում.
-Ուզում եմ սպիտակ դառնամ:
Ձուկիկը կատարում ա ցանկությունը:
Մյուս նեգրը նայումա ասում.
-էս Ինչ լավ բան ա , ես էլ եմ ուզում
Իրան էլա ձուկիկը սպիտակ դարձնում:
Հասնում ա հայի հերթը, ձուկը հարցնում ա.
-Հը՞ն, դու ի՞նչ ես ուզում :
-Դե՜, ես էլ ուզում եմ, ես երկուսին էլի նեգր դարձնես

Հրեշը բռնում է հայաստանցուն, ադրբեջանցուն ու ղարաբաղցուն։
Ասում է նախքան ձեզ ուտելը, ամեն մեկդ մի ցանկության հնարավորություն ունեք, որը անպայման կկատարեմ։
Ադրբեջանցին թե, հրեշ ջան կարա՞ս այնպես անես, որ Հայաստանը երկրի երեսից վերանա։
– Իհարկե կարամ, պատասխանում է հրեշը ու հարցնում հային, դու ի՞նչ կցանկանաս։
Հայաստանցին թե, հրեշ ջան կարա՞ս այնպես անես, որ Ադրբեջանը երկրի երեսից վերանա։
– Իհարկե կարամ, պատասխանում է հրեշը ու ասում ղարաբաղցուն, դե դու ել մի բան ցանկացի ես սոված մեռա։
Ղարաբաղցին թե հիմա հայաստանցու ու ադրբեջանցու ցանկությունները կատարե՞լ ես։
– Այո, պատասխանում է հրեշը։
– Դե ուրեմն ինձ մի բաժակ կոֆե խնդրում եմ, բավարարված ասում է ղարաբաղցին։

Մեկը մեկին ասումա
- արա էս թուրքերը գոմիկ են
- ասումա էլ իմ մոտ տենց բան չասես!
- խի թուրք էս?
- չէ գոմիկ եմ:


Հեքիաթում աղվեսը կկուին հարցնումա
- Կկու-կկոււ քանի փոքրիկ ձաք ունես դու?
-3 հատ ձագ աղա աղվես
- 3 հատ ձագ ցույց կտամ քեզ!!! հլը մինը գցի ներքև
ԿԿուն մինը գցումա ներքև, աղվեսը տրաքումա )))))


Ավտոմատը պահում են ապարանցու գլխին, ասումա տենց լավ չի մցրեք աչքս...


Կարմիր գլխարկը լրիվ մերկ պարկած է ծառի տակ, նրան է մոտենում գայլը`
-Կարմիր գլխարկ ինչու ես պարկել այստեղ, չգիտես որ քո հետ կարող են շատ վատ բաներ պատահել?
-Գիտեմ, դրան էլ սպասում եմ:
-Լավ, – ասեց գայլը և ջարդեց կարմիր գլխարկի ոտը...


Մարդը անցնում է շենքի կողքով և տեսնում է ծիծաղող տղայի և լացող աղջկա`
-Ինչու ես ծիծաղում տղա?
-Նոր 16-րդ հարկից մեկը ընկավ մեռավ
-Իսկ դու ինչու ես լացում աղջիկ?
-Ես չտեեեեսաաա…

Անեկդոտներ Զոքանչի Մասին


-Ինչից մահացավ զոքանչտ?
-Թունավոր սունկ կերավ
-Բա աչքի տակը խի ա կապույտ?
-Չեր ուզում ուտել

Հարց հայկական ռադիոին`
-Ոնց կլինի անգլերեն "Իմ զոքանչը չի գալու շաբաթ օրը մեր տուն”?
-Yeeeaeaaaahhh!!!

Վերջերս Կարենը սկսել է ավելի լավ վերաբերվել իր զոքանչին, հաճախ գնում է նրա մոտ ծաղիկներով, քարն է մաքրում փոշուց….
Կարդալ մանրամասն


Ապարանցուն ասում են - վերջի անեկդոտը լսել ե՞ս - ասում ա - խի էլ անեկդոտ չի լինելու՞


Մայրը տղային տալիս է մի արծաթե գդալիկ.
- Դիր թեյի բաժակի մեջ, քանի որ արծաթը սպանում է մանրէներին։
Տղան դեն է գցում գդալը.
- Սատկած մանրէներով թեյ չեմ ուզում։

- Դուք կարո՞ղ եք բնութագրել այն մարդուն, որը ձեզ ծեծեց,- տուժողին հարցնում է ոստիկանը։
- Ես հենց դրանով էի զբաղված, որ նա հարձակվեց վրաս...

- Երեկ ես ցուցահանդեսում էի, և պետք է ասեմ, որ միակ նկարը, որը կարելի էր դիտել, քոնն էր...
- Շնորհակալ եմ, բարեկամ։ Իսկ ի՞նչ տպավորություն թողեցին մյուս նկարիչների կտավները։
- Ցավոք, ես չկարողացա նրանց մոտենալ. այնքան մարդ էր խմբվել նրանց առաջ...


Հանդիպում են երկու ընկեր: Մեկն ասում է.
- Կներես, ամաչում եմ ասել, բայց պետք է ասեմ: Ես երեկ քո կնոջ հետ քնել եմ:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Որովհետև ինքը ձեր շենքի բոլոր տղամարդկանց հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Ինքը քո բոլոր ընկերների հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Որովհետև ամբողջ քաղաքը նրա համար հերթ է կանգնել:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": ԲԱԺԱՆՎԻՐ նրանից:
- Բայց ինչու՞: Որ ես է՞լ հերթ կանգնեմ:



Աբարանցին երթուղային տաքսու մեջ աչքը կպցնումա, երթուղային տաքսին պաժառա ընկնում






Форма входа
ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Оцените мой сайт
Всего ответов: 293
ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐ
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    ՉԱՏ

    www.KYANQUK.do.am

    Copyright MyCorp © 2024 |